«Նորմալ է ոչինչ չզգալ». Անելյա Գուբրյանի ամառային լուքը

19:41   29 հունիսի, 2021

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անելյան սպիտակ շրջազգեստ է կրում ու տոպ։ Դերասանուհին դրանք համադրել է սպորտային կոշիկների հետ։ Անելյան արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Նորմալ է ոչինչ չզգալ»,- մեկնաբանություններում գրել է մոդելը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վագրային պրինտով զգեստ էր կրում։ Անելյան այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, բնական շպարով էր։ «Եվ ես սովորեցի՝ ինչպես նորից թռչել։ Եվ ուզում եմ, որ դու հետեւես ինձ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE