14:14 29 հունիսի, 2021Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մարինկան հեծանվային շորտ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Դերասանուհին ամառային ցածրակրունկներ է ընտրել եւ գլխարկ։ Մարինկան արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհու հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել․ «Սիրուն»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին զոլավոր վերնաշապիկ, սեւ տաբատ էր կրում, ինչը համադրել էր գոտու հետ։ Մարինկայի գանգուր մազերն արձակված էին, վառ ու երեկոյան շպարով էր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու պայուսակը։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ էին գրել․ «Չկա քեզ նմանը», «աննկարագրելի սիրուն», «թագուհի»։