Burberry-ի գլխավոր տնօրեն Մարկո Գոբետին տեղափոխվում է Salvatore Ferragamo

11:56   30 հունիսի, 2021

Լյուքս դասի ապրանքներ արտադրող բրիտանական Burberry Group Plc-ն հայտարարել է, որ գլխավոր տնօրեն Մարկո Գոբետին այս տարվա վերջին կլքի պաշտոնը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությանը։ Գոբետին Burberry-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից:

Այս աշխատանքը թողնելուց հետո Գոբետին կտեղափոխվի իտալական Salvatore Ferragamo ապրանքանիշ: Թե ով կդառնա Burberry-ի գործադիր տնօրենը, դեռ հայտնի չէ։

«Այժմ, երբ Burberry ապրանքանիշը կրկին լի է էներգիայով եւ հաստատուն կերպով աճում է, ես կարծում եմ, որ եկել է պաշտոնը լքելու ժամանակը», - հայտարարել է Մարկո Գոբետին:



© NEWS.am STYLE