22:49 29 հունիսի, 2021Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանում։

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կադրում վառ գույնի տաբատ է կրում եւ վերնաշապիկ։ Էմմին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Երեւանյան գիշեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Միկոնոս կղզում։ Երկու երեխաների հմայիչ մայրիկը սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր ծաղկային պրինտով շրջազգեստի հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց, ժամացույց եւ ոճային պայուսակ։