Դերասանուհի Գալ Գադոթը երրորդ անգամ մայր է դարձել

13:53   30 հունիսի, 2021

Դերասանուհի Գալ Գադոթը, որը հայտնի է «Հրաշք կինը» ֆիլմում գլխավոր դերով, լույս աշխարհ է բերել երրորդ երեխային։ Արտիստն այդ մասին հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։

Նա նոր լուսանկար է հրապարակել, որում նորածինը պատկերված է ընտանիքի շրջապատում։ Հայտնի է, որ աղջկան տվել են Դանիելա անունը։

View this post on Instagram

A post shared by Gal Gadot (@gal_gadot)

«Իմ հրաշալի ընտանիքը։ Ես անսահման շնորհակալ եմ եւ երջանիկ (եւ հոգնել եմ)։ Այնքան երջանիկ ենք Դանիելային ողջունել մեր ընտանիքում»,- հրապարակումը մեկնաբանել է աստղը։

Գալ Գադոթի երրորդ հղիության մասին հայտնի է դարձել, երբ նա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը ներկայացել է լայն զգեստով։ Հետագայում դերասանուհին հաստատել է, որ սպասում է երրորդ երեխայի ծնունդին։



© NEWS.am STYLE