Ազամատ Մուսագալիեւը պատմել է Ուրախների եւ հնարամիտների ակումբից ընկերոջ հետ կոնֆլիկտի մասին «ТНТ» տեղափոխվելուց հետո

19:53   30 հունիսի, 2021

Հայտնի կատակերգու, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Сборная Камызякского края» թիմի անդամ Ազամատ Մուսագալիեը պատմել է ակումբի մեկ այլ անդամի՝ Դենիս Dորոխովի հետ մշտական վեճերի մասին, երբ իրենք տեղափոխվել են «ТНТ»։ Նա կոնֆլիկտի եւ խնդրի լուծման մասին հայտնել է կատակերգու Սլավա Կոմիսարենկոյի «Ժամանակ առ ժամանակ» («Время от времени») փոդքասթի ընթացքում։

Նրա խոսքով՝ «ТНТ»-ում որպես սցենարիստ աշխատանքի ընթացքում իրենց փոխգործակցությունում խնդիրներ են առաջացել։ «Մի խոսքով՝ նստել ենք ինչ-որ բան մտածելու, իսկ Դորոխովը հեշտ շեղվող մարդ է։ Նա չի կարողանում նստել ու գրել ինչ-որ բան, վատ է կենտրոնանում»,- նշել է կատակերգուն։

Մուսագալիեւը պարզաբանել է, որ գործընկերը նման վարքագիծ է դրսեւորել նաեւ Ուրախների եւ հնարամիտների ակումբի ժամանակ, սակայն այդ ժամանակ դա ներելի էր, քանի որ թիմ էր մասնակցում։ «Իսկ այստեղ երկուսիս վրա լուրջ պատասխանատվություն է դրված գրել։  Ես սկել էի փնթփնթալ նրա վրա, իսկ նա՝ պատասխանել ինձ»,- ընդգծել է արտիստը։

Արդյունքում կատակերգուն ճիշտ է համարել դադարեցնել շփումը Դորոխովի հետ թե աշխատանքի շրջանակներում, թե անձնական կյանքում։ «Արի բաժանվենք, դադարենք ընկերություն անել եւ պարզապես գնանք տարբեր ճանապարհներով»,- խոսակցության ընթացքում իր խոսքերն է հիշել նա։

Մուսագալիեւի խոսքով՝ միմյանց հետ այդ նվազագույն կոնտակի շրջանակներում իրենք մոտ հինգ տարի են ապրել։ «Երկուսս էլ իմաստուն ենք վարվել»,- վստահ է նա։ Կատակերգուն վստահ է, որ ինչ-որ պահի իրենք սկսել են ավելի լուրջ վերաբերել աշխատանքային գործընթացներին եւ պատրաստ էին արդյունավետ համագործակցության, ինչի արդյունքում վերականգնել են ընկերական հարաբերությունները։  

«Ես նրան շատ եմ սիրում։ Ավելի լավ է առաջ շարժվել, քան հետ վերադառնալ, ինչ-որ բան կոտրել մեր միջեւ։ Նախանձելու եւ մրցակցելու իմաստ չկա։ Միայն օգնելու եւ ուրախանալու իմաստ կա, քանի որ նա միշտ ու ամենուր ուրախացել է ու օգնել ինձ։ Մեր հարաբերությունները կառուցվում են միայն դրա վրա»,- եզրափակել է կատակերգուն։



© NEWS.am STYLE