«Ցանկանում էի ոչնչացնել ողջ աշխարհը»․ L'One-ը Black Star լեյբլի հետ ունեցած կոնֆլիկտի մասին

22:19   30 հունիսի, 2021

Ոչ այնքան վաղուց ռեփեր Լեւան Գորոզիան վերադարձրեց L'One կեղծանունը, որով կրկին կարող է ելույթ ունենալ: Black Star-ից հեռանալուց հետո արտիստը կորցրել է ոչ միայն բեմական անունը, այլեւ իր երգերը։ Որոշ ժամանակ ստիպված է եղել աշխատել իր իսկական անունով։ Տիմատիի հետ վեճը հասել է դատարան, սակայն այն ժամանակ արտիստի խնդրանքը մերժել են, իսկ հաշտվել Black Star լեյբլի եւ նրա հիմնադիր Պաշուի հետ նրան հաջողվել է միայն վերջերս (ի դեպ, ընկերությունից Տիմուր Յունուսովի հեռանալուց հետո):

L'One-ը կյանքի այս շրջանի մասին հիշել է Woo Doo Media-ի YouTube-յան ալիքում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ստիպված է եղել ներել մեծ վիրավորանքը. «Երբ սկսվեց պատմությունը․ այն զարգանում էր բոլորի աչքի առաջ։ Փորձում էին ինձնից վերցնել ամեն ինչ, ես ցանկանում էի ոչնչացնել ամնողջ աշխարհը։ Տառապում էին բոլորը, ովքեր ձեռքիս տակ էին ընկնում, ներառյալ՝ մտերիմներս ու հարազատներս։ Բայց աստիճանաբար դա վերաճեց ընդունման եւ ներման։ Ինչ-որ կերպ ազատ արձակվեց նաեւ ամեն ինչ, եւ ապրելն ավելի հեշտ դարձավ, ես հանգիստ սեղմեցի ձեռքերս»։

Հիշեցնենք, որ արտիստը 2019 թվականին սկանդալով է լքել լեյբլը: Այն ժամանակ նրանից վերցրել էին կեղծանունը, նա նույնպես իրավունք չուներ կատարել իր երգերը, քանի որ դրանց իրավունքները պատկանում էին Black Star լեյբլին: Դրանից հետո ռեփերը սկսել է ելույթ ունենալ իր անվան տակ եւ թողարկել «Рассвет» ալբոմը՝ փոխելով իր երաժշտական հնչողությունը։



© NEWS.am STYLE