Տոպ, արեւայրուք, ծով․ Դիանա Գրիգորյանը եգիպտոսյան հանգստից նոր լուսանկար է հրապարակել

22:45   30 հունիսի, 2021

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը մեկնել է հանգստի, որտեղից կիսվում է լուսանկարով եւ տեսանյութերով։ Հրապարակած նոր լուսանկարում Դիանան ամառային գրավիչ կերպարում է։

Իր Instagram-ում տեղադրված նոր կադրում Դիանան կերպարանք է ընդունել ծովի գեղեցիկ ֆոնին։ Նա կրում է գունավոր տոպ, նույն պրինտով կիսատաբատ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակումը պրոդյուսերը չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Դիանա Գրիգորյանը կրում էր կիսատաբատ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը, վարդագույն բլուզ, բարձրակրունկներ։ Դիանայի մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Կերպարն ամբողջացնում էր ոճային փոքրիկ պայուսակը։ «Մթության մեջ լույս...», - հրապարակումն այսպես էր մակագրել Դիանա Գրիգորյանը։



© NEWS.am STYLE