Մարիամ Մելիքյանի եւ կրտսեր դստեր քնքուշ լուսանկարը

23:32   30 հունիսի, 2021

Տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կրտսեր դստեր հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ շապիկ, ջինսե տաբատ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նուրբ շպարով է։ Նա մեղմ գրկել է ամիսներ առաջ լույս աշխարհ եկած դստերը։ Հրապարակմանը կից դերասանուհին հետեւորդներից հետաքրքրվել է, թե ովքեր են մայրիկներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր բաց երանգի բլուզ, սեւ ժակետ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել էր Տաթեւիկ Քոլյանին՝ գրելով․

«Հիշի՛ր մեկընդմիշտ,

Նա, ով գնում է՝

Հակառակ խոսքիդ, լացիդ,

աղերսիդ,

Դուռը պինդ ծածկիր,

Էլ ետ դարձ չկա,

Արժանի չէ քեզ, ոչ էլ բարևիդ։

Կյանքն է այդպիսին,

Այսօր դու պետք ես,

Վաղն էլ՝ անպետք ես։

Նա, ով քո մաքուր հոգին

տրորեց,

Ցեխոտ ոտքերով խցկվել

հանդգնեց,

Տեղ չունի երբեք մի թիզ

անկյունում,

Որ մնացել է անբիծ,

անկոտրում։

Թող կորչեն նրանք,

Ովքեր կիսում են հացը

սեղանիդ,

Բայց ետևիցդ վայրահաչում են

Ամեն պատահած մի թարմ

ականջի։

Կյանքն է, բարեկա՛մ,

Իմաստուն պատգամ,

Այսօր դու պետք ես,

Իսկ վաղն անպետք ես»։



© NEWS.am STYLE