«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հոկտեմբերին

16:27   30 հունիսի, 2021

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը: 

Փառատոնը Երեւանի մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկն է դարձել։  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը յուրաքանչուր տարի աշխարհի բոլոր անկյուններից Հայաստան է բերում լավագույն ոչ կոմերցիոն կինոն։

«Ոսկե ծիրանն» իր պատմության ընթացքում միշտ կայացել է հուլիսին, սակայն բացառություն է նդարձել 2020թ․-ը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այն տեղի է ունեցել նոյեմբերին։



© NEWS.am STYLE