Արիանա Գրանդեն մեկ միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել

12:09   1 հուլիսի, 2021

Ամերիկացի երգչուհի, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Արիանա Գրանդեն բարեգործության համար 1 միլիոն դոլար է հատկացրել։ BetterHelp առցանց հարթակը հայտնում է, որ այդ գումարը նածատեսված է անվճար հոգեթերապիայի համար։ 

Գրանդեն վստահ է, որ ժամանակին բուժում եւ խորհրդատվություն ստանալու հնարավորություն պետք է ունենան բոլորը, եւ «ոչ միայն ընտրյալները»։ Երգչուհին այդ քայլով ցանկացել է օգնել ժամանակակից թերապիայի կարիք ունեցողներին եւ առողջ կյանքի հույս ներշնչել։

View this post on Instagram

A post shared by Ariana Grande (@arianagrande)

«Ես մեծ հույս ունեմ, որ սա կարեւոր մեկնակետ կլինի, եւ դուք կկարողանք սրան տեղ հատկացնել ձեր կյանքում ու շարունակել առաջ շարժվել։ Բուժումը հեշտ չէ, բայց դուք արժանի եք ծախսած ջանքերին ու ժամանակին, ես խոստանում եմ։ Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպությանը եւ չեմ համբերում միասին աշխատել»,- Instagram-յան իր էջում գրել է Արիանան։



© NEWS.am STYLE