10:13 1 հուլիսի, 2021Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը վառ գույնի շապիկ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերն ու նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ նուրբ վզնոց, արեւային ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին լավ օր է մաղթել հետեւորդներին։

Ավելի վաղ տեղադրված կադրում երգչուհին սեւ հանդերձանքով էր։ Աստղիկի ալիքավոր վարսերն արձակված էին, նախապատվությունը տվել էր առօրյա նուրբ շպարին։ Հրապարակմանը կից նա օգտագործել էր «հենց այնպես» հեշթեգը, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել․ «Իրական գեղեցկություն»։