13:45 1 հուլիսի, 2021«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ է կրում։ Լուսինե Թովմասյանն արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսինե Թովմասյանի ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ է։ «Սուրճի ընդմիջում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Լուսինեն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերն արվել էին Լոռիում։ Երիտասարդ մայրիկը պատկերված էր ամուսնու հետ. գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ Մեկնաբանությունների հատվածում Լուսինե Թովմասյանը նշել էր, որ հիանալի ժամանակ են անցկացրել։ Հետեւորդները զույգին բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Ամենագեղեցիկ հայուհիներից մեկը»։