«Ծնվել էինք ձախողելու համար»․ Իրինա Այվազյանի հրապուրիչ կերպարը

18:55   1 հուլիսի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Իրինան սեւ տոպ է կրում, որը համադրել է հովազային պրինտով վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, գլխազարդ է կրում։ Իրինան նախապատվություն է տվել նուրբ դիմահարդարմանը։ «Ծնվել էինք ձախողելու համար»․- հրապարակումն անգելերենով մեկնաբանել է Իրինան, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ուսերի հատվածում բաց բլուզ էր կրում։ Իրինան հավաքել էր մազերը, շպարված չէր։ «Դու բառերիս արանքի լռությունն ես.. ամեն չասածս դու ես»,- մեկնաբանություններում գրել էր Իրինան։ Հետեւորդները հիացել էին դերասանուհու գեղեցկությամբ ու նրան բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Հրաշք»։



© NEWS.am STYLE