Դատարանը Բրիթնի Սփիրսին թողել է հոր խնամակալության ներքո

13:16   1 հուլիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կմնա հոր խնամակալության ներքո։ Այդ որոշումը կայացրել է դատարանը՝ մերժելով երգչուհու խնդրանքը Ջեյմի Սփիրսին զրկել միակ խնամակալի կարգավիճակից։

««Bessemer Trust» ընկերության նշանակումից հետո Ջեյմի Սփիրսի՝ միակ խնամակալի կարգավիճակն անհապաղ դադարեցնելու մասին խնդրանքը մերժված է»,- ասված է դատարանի փաստաթղթերում։

Գործի նյութերում նշվում է, որ դատարանը Բրիթնի Սփիրսին ճանաչել է «գրեթե անկարող ղեկավարել իր ֆինանսական ռեսուրսները կամ դիմակայել խարդախությանը կամ անպատշաճ ազդեցությանը»։ Սակայն երգչուհին կարող է հետագա դիմումներ ներկայացնել, գրում է Variety-ն։

Բրիթի Սփիրսը հոր խնամակալության ներքո է 2008թ․-ից, երբ անձնական կյանքում անհաջողություններից հետո հոգեբանական, ալկոհոլի չարաշահման եւ թմրանյութերի հետ կապված խնդիրների է ունեցել։ Ջեյմի Սփիրսը երգչուհու միակ խնամակալն էր, սակայն 2019թ․-ին, դատարանի որոշմամբ, «Bessemer Trust» ընկերությունը դարձել է Սփիրսի համախնամակալը։



© NEWS.am STYLE