Արքայազններ Հարիին եւ Ուիլյամին կարող է հաշտեցնել ատելությունը խորթ մոր հանդեպ

18:22   1 հուլիսի, 2021

Բրիտանացի պատմաբան եւ կենսագիր Ռոբերտ Լեյսին կարծում է, որ միմյանց դեմ պատերազմող արքայազններ Ուիլյամին եւ Հարիին կարող է հաշտեցնել միայն ատելությունը մի մարդու հանդեպ։

«Եղբայրների պայքարը․ Ուիլյամ եւ Հարի՝ ընկերություն եւ թշնամանք» գրքի հեղինալի կարծքով՝ այդ մարդը նրանց խորթ մայրն է՝ նրանց հոր՝ արքայազն Չարզլի երկրորդ կինը՝ Կամիլա Փարքեր-Բոուլզը։ Լեյսին վստահ է, որ եղբայրներին միավորում է Քորնուոլի Կամիլայի հանդեպ բացասական վերաբերմունքը, որին բրիտանական գահի ժառանգորդը կցանկանար թագուհի դարձնել, երբ ինքը թագավոր դառնա, գրում է Daily Telegraph-ը։

Duke of Cambridge and Duke of Sussex at the funeral of their grandfather, Prince Philip

Կենսագիրը պնդում է, որ արքայազն Հարին կցանկանար հաշտվել եղբոր հետ եւ ներողություն խնդրել բռնկուն լինելու համար, որը հանգեցրել է թագավորական ընտանիքից հեռանալուն եւ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցին։

Ավելի վեղ Բուքինգհեմյան պալատի ինսայդերը հայտնել է, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին առանձին կխոսեն հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանաին նվիրված հուշարձանի բացումից հետո։ Աղբյուրը վստահ է, որ արարողության ընթացքում եղբայրները զուսպ պահվածք կդրսեւորեն։ «Երկուսն էլ գիտեն, որ իրադարձությունը ոչ թե իրենց է նվիրված, այլ հանգուցյալ արքայադստեր հիշատակին»,- նշել էր նա։

 



© NEWS.am STYLE