Կոմայում գտնվող երգչուհի Մաքսիմը շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ

14:01   1 հուլիսի, 2021

Արհեստական կոմայում գտնվող երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովա) կորոնավիրուսով հիվանդի կոնտակտավոր է, հայտնում է Telegram-յան Life Shot ալիքը։

Արտիստի թիկնապահը հիվանդ է եղել COVID-19-ով։ Երգչուհին նրա հետ շփումից հետո փորձել է բուժվել ինքնուրույն, սակայն չորս օր անց ստիպված է եղել հոսպիատալացվել։ Այս պահին ախտահարված է նրա թոքերի 80 տոկոսը։ Աստղի մոտ ծանր աստիճանի երկկողմնանի պնեւմոնիա է ախտորոշվել։ Ընդ որում, կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ դա կարող է կապված լինել նրա հետ, որ Մաքսիմն ինքաբուժմամբ է զբաղվել։ Նրա խոսքով՝ հակաբիոտիկների եւ հակավիրուսային դեղամիջոցների պատճառով, որոնք նա ընդունել է, ՊՇՌ թեստը կարող էր ցույց չտալ վիրուսի առկայությունն օրգանիզմում։

Այն մասին, որ դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց, հայտնի է դարձել հունիսի 16-ին։ Երգչուհին սոցիալական ցանցերում պատմել է, որ դեռ հունիսի 11-ին իրեն վատ է զգացել, սակայն COVID-19-ի թեստերի արդյունքը բացասական է եղել։ Ավելի ուշ Մաքիսմին արհեստական կոմայի մեջ են գցել եւ միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին։



© NEWS.am STYLE