Էմմիի լուսանկարը մանկական երկաթուղուց

10:51   2 հուլիսի, 2021

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Էմմին սպիտակ տոպ է կրում, որը համադրել է մոխրագույն շրջազգեստի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, կրում է արեւային ակնոց։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է մանկական երկաթուղում։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին վառ գույնի տաբատ էր կրում եւ վերնաշապիկ։ Էմմին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Երեւանյան գիշեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE