Կարճ շորտը՝ տոպի համադրությամբ․ Լիա Զախարյանի գրավիչ կերպարը

12:12   2 հուլիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է տոպի հետ։ Լիան հավաքել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Դիլիջանում։ Լիան բաց գույնի տաբատ էր կրում եւ տոպ։ Դերասանուհին արձակել էր մազերը, սպորտային գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։ «Բնությունն օգնում է մեզ կարգի բերել մեզ ու մեր մտքերը»,- մեկնաբանություններում գրել էր Լիան։



© NEWS.am STYLE