13:44 2 հուլիսի, 2021Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին Մարինկան սպիտակ տոպ է կրում, որը համադրել է կապույտ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Պատահականների շարքից»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարինկան հեծանվային շորտ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Դերասանուհին ամառային ցածրակրունկներ էր ընտրել եւ գլխարկ։ Մարինկան արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար։