Քանյե Ուեսթն իր ու Քիմ Քարդաշյանի երեխաների հետ մեկնել է ԱՄՆ-ից

16:39   2 հուլիսի, 2021

Մինչ Քիմ Քարդաշյանը հանգստանում է Հռոմում, Քանյեն կատարում է հայրիկի պարտականությունները․ ռեփերին երեխաների հետ նկատել են օդանավակայանում, հայտնում է Peopletalk-ը։ 

Ուեսթը Նորթի, Սեյնթի, Չիկագոյի եւ Փսալմի հետ Մեքսիկա է մեկնել։ Սեյթնը, կարծես թե, զբաղված էր հեռախոսով, այն դեպքում, երբ դայակն օգնում էր մյուս երեխաներին, երբ նրանք սպասում էին օդանավի վայրէջքին։ Ընտանիքն Օախակիի ափեր է մեկնել։

Ի դեպ, TMZ-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանն Ուեսթից բաժանվելու համար դիմել է դեռ փետրվարի 19-ին։ Նա որպես բաժանան պատճառ նշել է «անհաշտելի տարաձայնություններտ»։ Քարդաշյանը հանդես է եկել երեխաների համատեղ խնանամակալության օգտին, սակայն զույգը նաեւ ընդհանուր ունեցվածք եւ ամուսնական պայմանագիր ունի, որի համաձայն՝ ամուսնալուծության դեպքում Քիմը գումարային փոխհատուցում կստանա։ Աստղերը դեռ պետք է կարգավորեն ֆինանսական հարցերը։ Քանյեն պատասխան հայտարարության հանդես է եկել ապրիլի կեսերին։  

Այժմ լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած է Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի հարաբերությունների վրա։

 



© NEWS.am STYLE