Ամերիկահայ Մարիա Սահակյանը Գլենդելի «Ալեքս» թատրոնի ղեկավար պաշտոնի է նշանակվել

17:17   2 հուլիսի, 2021

Glendale Arts-ի տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկել է Նինա Քրոուին գլխավոր գործադիր տնօրենի եւ Մարիա Սահակյանին օպերացիոն տնօրենի պաշտոնում ներկայացնելու համար։ Նրանք հատկապես կենտրոնացած կլինեն «Ալեքս» թատրոնի աշխատանքների վրա։

Glendale Arts-ի կայքի հաղորդմամբ՝ երկու ղեկավարները թատրոնի կառավարման մոտ 30 տարվա փորձ ունեն։ Նրանց ղեկավարությամբ Glendale Arts-ը կբացի հետքովիդային էջը։

Քրոուն եւ Սահակյանն իրենց պարտականությունների կատարմանը կանցնեն օգոստոսի 1-ից։

Սահակյանն «Ալեքս» թատրոնում աշխատանքի 18 տարվա փորձ ունի։ 2003թ․-ին անձնակազմին միանալուց հետո նա ավելի քան 3,400 ամրագրում է կատարել, որոնք մոտավորապես 30 միլիոն դոլարի եկամուտ են բերել եւ ներգրավել ավելի քան 1 միլիոն այցելուի։

Գլխավոր լուսանկարը՝ glendaleca.gov

 



© NEWS.am STYLE