Սքարլեթ Յոհանսոնը Marvel ֆիլմում ռուսերեն կխոսի

23:14   2 հուլիսի, 2021

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ռուսերենով կխոսի գերհերոսուհի Սեւ այրու մասին նոր ֆիլմում։ Այս մասին նա հայտնել է РЕН ТВ-ին տված հարցազրույցում։

Դերասանուհին կխաղա հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆի դերը: Ո՞վ է իրականում այս խորհրդավոր ռուս սուպերգործակալը, որը կոմիքսներում ծնվել է 28 թվականին՝ Ստալինգրադում:

«Նատաշա Ռոմանոֆ գործակալը, այսինքն՝ Նատալյա Ռոմանովան, ինչպես եւ Ջեյմս Բոնդը, որը ծնունդով 20-րդ դարից է, բայց ժամանակակից կինեմատոգրաֆի համար նրանց կենսագրությունը, բնականաբար, ստիպված են եղել շտկել։ Ակնհայտ է, որ Սքարլեթ Յոհանսոնի հերոսուհին չի ծնվել է 28 թվականին։ Այնուամենայնիվ, նրա անցյալը անխզելիորեն կապված է խորհրդային գաղտնի կազմակերպությունների հետ», - ասել է կինոքննադատ Նիկոլայ Նիկուլինը:

Այն հարցին, թե ինչ բառեր գիտեն Ֆլորենս Պյուն ու Սքարլեթ Յոհանսոնը, ի պատասխան՝ հայհոյանքներ են հնչել։

Սուպերհերոսների մասին ֆիլմերում, որպես կանոն, հերոսը միայնակ դիմակայում է ամբողջ աշխարհին: «Սեւ այրին» վերաիմաստավորում է ժանրը՝ ավելացնելով ընտանեկան արժեքների  մասին մտորելու վեկտորը։ Այս ֆիլմը բավականին ընտանեկան է։



© NEWS.am STYLE