Քսենիա Բորոդինան ժամանել է Երեւան՝ մասնակցելու Սեւակ Խանաղյանի համերգին (վիդեո)

00:19   3 հուլիսի, 2021

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մի քանի օր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երգում էր հայտնի հայ երգիչ Սեւակ Խանաղյանի երգերը: Իսկ արդեն այսօր Բորոդինան ժամանել է Երեւան, որպեսզի արտիստի հիթերը վայելի  արդեն «կենդանի» համերգի ժամանակ։ Սեւակը ողջունել է «Դոմ-2»-ի հաղորդավարուհուն՝ պատմելով այն մասին, թե ինչպես նրա միկրոբլոգի Stories բաժնի շնորհիվ «Если вдруг» երգը Itunes-ում հայտնվել է երկրորդ հորիզոնականում։

«Ինձ համար շատ հաճելի է, որ դու լսում ես իմ երգերը։ Անչափ շնորհակալ եմ, որ այստեղ ես մեզ հետ», - այդ երգը կատարելուց առաջ Սեւակը դիմել է Բորոդինային։

Հաղորդավարուհին նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ համերգից հետո հաճելի ժամանակ է անցկացնում երեւանյան ակումբում: Բորոդինայի օբյեկտիվի առջեւ է հայտնվել նաեւ ամուսնության առաջարկություն։



© NEWS.am STYLE