Հուլիսի պրեմիերաները. արժե գնալ կինոթատրոն

12:12   3 հուլիսի, 2021

«Սեւ Այրին»

Նատաշա Ռոմանոֆը ստիպված է  առերեսվել իր անցյալի հետ։ Նա պետք է հիշի, թե  «Վրիժառուներին» միանալուց առաջ ինչ է եղել իր կյանքում, եւ պիտի իմանա վտանգավոր դավադրության մասին, որի մեջ են ընդգրկվել իր հին ծանոթներ Ելենան, Ալեքսեյը (Կարմիր Պաշտպանը) եւ Մելինան։

Պրեմիերան հունիսի 8-ին է:

«Սփեյս ջեմ. Նոր սերունդը»

Որդուն փրկելու համար NBA-ի հայտնի չեմպիոնը մեկնում է հեքիաթային աշխարհ, որտեղ  նա բասկետբոլի խաղահրապարակում ստիպված է պայքարել հայտնի բասկետբոլիստների  թվային պատճենների դեմ՝ հանդես գալով  մուլտֆիլմի թիմի կազմում:

Պրեմիերան հուլիսի 15-ին է:

«G.I. Joe. Կոբրայի վերելքը Սնեյք Այս»

Առեղծվածային եւ խիստ Սնեյք Այսը փրկում է հնագույն ճապոնական կլանի ժառանգին, եւ ի նշան երախտագիտության՝ կլանը նրան  է փոխանցում  նինձյաների գաղտնի գիտելիքները։ Սնեյք Այսը  ձեռք է բերում այն, ինչին այդքան երկար ձգտում էր ՝ տուն։ Սակայն, երբ հայտնի են դառնում նրա անցյալի գաղտնիքները, խաղատախտակին են դրվում նրա պատիվը, նվիրվածությունն ու ամենամտերիմ մարդկանց վստահությունը:

Պրեմիերան հուլիսի 3-ին է:

«Կրուիզը ջունգլիներում»

Վայրի բնության խիզախ հետազոտող Լիլի Հոութոնը մտադիր է գնալ Ամազոնի վերին շրջաններ՝ լեգենդար ծառ գտնելու, որն ունի կախարդական բուժիչ հատկություններ:

Լիլիին ուղեկցելու են նրա եղբայրը ՝ Մաքգրեգորը և Կրուիզային շոգենավերի անխռով կապիտան Ֆրենկը։ Ջունգլիներում ճանապարհորդներին կսպասեն ամազոնյան բուսական եւ կենդանական աշխարհի մահացու վտանգավոր ներկայացուցիչներ, թակարդներ եւ նույնիսկ գերբնական ուժեր։

Պրեմիերան հուլիսի 3-ին է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 

 



© NEWS.am STYLE