«Եթե ընտանիքում կինը միշտ գերհոգնած է, ապա չի կարող այդ տանը լինել ջերմություն եւ հանգստություն»․ Լիլիթ Մուրադյան

18:42   3 հուլիսի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Անդրեայի հետ։ Կադրին կից հաղորդավարուհին կիսվել է մայրիկների գերհագեցած առօրյայի մասին։

«Պարտադիր կարդալու գրառում։

Ես ձեզանից մեկն եմ, ավելի լավը չեմ, ավելի վատն էլ չեմ, քիչ առաջ երեխաները քնեցին, մինչ այդ պարտադիր լոգանք, Անդրեան փորձեց խաբել ինձ և համոզել, որ վաղը լողանա բայց չստացվեց, բակից էր տուն եկել, քույր ու եղբայր պառկած էին, ես սկսեցի արդուկը, դաժան գործ է, բայց երեխաների հագուստը լվացվում է ամեն օր, հետո հիշեցի, որ խոհանոցում մեկ երկու ափսե կա, կարելի է վաղն էլ լվանալ, չէ, ոչ մի դեպքում, առավոտյան ամեն բան իր տեղում պետք է լինի, բաց դռների և դիմացի նոր սկսող շինարարության պատճառով հատակը մաքրեցի 2-րդ անգամ մեկ օրվա մեջ, ահա, կարծես վերջ, ուզում էի լողանալ, բայց ի վիճակի չեմ, այ դա հաստատ մնաց վաղը։

ԲԱՅՑ, ես ունեմ հստակ օրեր և ժամեր, որոնք միայն իմն են և ինձ համար են, ես պնդում եմ, ցանկացած կին ունի իրավունք ունենալու ազատ ժամանակ իր անձնական ցանկությունների համար (մարզվել, գնալ գնումների, հանդիպել ընկերներին, զբաղվել արտաքին տեսքով…), պետք չէ սպասել, որ մեզ առաջարկեն օգնություն, մենք ինքներս պետք է այն պահանջենք, եթե ընտանիքում կինը միշտ գերհոգնած է, ապա չի կարող այդ տանը լինել ջերմություն և հանգստություն, երեխաներին կինն իր տանից չի բերել եկեք չմոռանանք, հետևաբար հոգ տանելու պատասխանատվությունը երկու ծնողների վրա պետք է լինի հավասարապես։

Մի փորձեք արդարացնել ստեղծված իրավիճակը և մի փորձեք ընդունել դա որպես «նորմալ վիճակ», կնոջ ինքնազգացողությունն ու առողջությունը առաջնային է», - գրել է նա։



© NEWS.am STYLE