«Կարոտ»․ Էմմին Նադեժդա Սարգսյանի հետ արխիվային լուսանկար է հրապարակել

15:46   3 հուլիսի, 2021

Երգչուհի Էմմին կիսվել է արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր մայրիկի՝ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը մեղմ գրկախառնված են։ Նրանք ժպտում են։ Արխիվային կադրին կից երգրուհին գրել է․ «Կարոտ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Էմմին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր մոխրագույն շրջազգեստի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, կրում էր արեւային ակնոց։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր մանկական երկաթուղում։



© NEWS.am STYLE