Սիլվա Հակոբյանը՝ նվազագույն շպարով

16:38   3 հուլիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել օդանավակայանում։ Նա կրում է ամառային բլուզ։ Նախընտրել է նվազագույն շպար, իսկ վարսերն արձակել է։ Հրապարակումը Սիլվա Հակոբյանը չի մեկնաբանել։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կաշվե հագուստ էր կրում՝ տոպ եւ շրջազգեստ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․«Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE