Ծով, նավ, արեւ․ Դիանա Գրիգորյանի ծովափնյա կերպարը

20:48   3 հուլիսի, 2021

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը մեկնել է հանգստի, որտեղից կիսվում է լուսանկարով եւ տեսանյութերով։ Հրապարակած նոր լուսանկարում Դիանան նավի վրա է։

Իր Instagram-ում տեղադրված նոր կադրում Դիանան ամառային գրավիչ կերպարում է։ Նա կրում է վառ երանգի հանդերձանք։ Նրա վարսերն արձակված են, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից պրոդյուսերը մեկնաբանություն չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ տեղադրված կադրում Դիանան կերպարանք էր ընդունել ծովի գեղեցիկ ֆոնին։ Նա կրում էր գունավոր տոպ, նույն պրինտով կիսատաբատ։ Նրա մազերը հավաքված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ 



© NEWS.am STYLE