Քելի Օսբորնը կարել է ստամոքսը

16:13   3 հուլիսի, 2021

Քելլին վաղ մանկությունից տարբերվում էր իր թմբլիկությամբ։ 160 սմ հասակով նա կշռում էր ավելի քան 90 կգ: Նույնիսկ նրա հայր Օզին կատակում էր․ «Քելլիի այտերդ հետեւիցդ երեւում են»։

Հեւոց, արագ հոգնածություն, սրտի զարկերակի արագ խփոց... եւ այստեղ, տիզի խայթոցից հետո առաջացած լայմի հիվանդությունը։ Երկու տարի առաջ աղջիկը հասկացավ, որ այդպես ապրել այլեւս հնարավոր չէ։ Վերջերս նա պատմել է, թե ինչի միջով է անցել։

- Առաջին հերթին ուզում էի երջանիկ լինել։ Ես պետք է նախքան մարմինս շտկելը մաքրեի ուղեղս,» - կարծում է Քելլին։ - Օգնել է այն, որ ես բոլորովին դադարել եմ ալկոհոլ օգտագործել։

Բայց Օսբորնի դեպքում ուղեղը մաքրելը գործի կեսն է։

Ես ստամոքսի կրճատման վիրահատություն եմ արել եւ հպարտանում եմ դրանով։ Մնացածը կարող են ինչ ասես ասել, թքած ունեմ։ Դա իմ կյանքի լավագույն լուծումն է, - վստահ է Քելին։

Վիրահատության արդյունքում նրան հաջողվել է նիհարել 40կգ-ով։ Նախ սիրելի համբուրգերներից, պիցցաներից հրաժարվելը եւ ֆիզիկական ակտիվությունը․ առաջին հերթին պարը, երկու անգամ ավելի համեստ արդյունք են տվել: Նա խոստանում է, որ ներկայիս նվաճումը նա կամրապնդի դիետայով եւ ֆիթնեսով՝ շաբաթական հինգ-վեց անգամ:

Բացի աղջկական սլացիկ կերպարից, Քելին նոր դեմք է ձեռք բերել։ Մեծ աշխատանք է կատարել կոսմետելոգը՝ ներարկումներ ծնոտի եւ կզակի հատվածում։

Աղբյուրը՝ Экспресс газета

Լուսանկարները՝ GettyImages/Depositphotos.com/ Globallookpress.com



© NEWS.am STYLE