Ժամադրությու՞ն․ Անջելինա Ջոլիին նկատել են The Weeknd-ի ընկերակցությամբ

20:18   3 հուլիսի, 2021

Անջելինա Ջոլին ժամադրության է գնացել մոդել Բելլա Հադիդի նախկին սիրեցյալ՝ ռեփեր The Weeknd-ի հետ (իսկական անունը՝ Էյբել Մակկոնեն Տեսֆայե)։ Հենց այդպես են մտածել աստղի երկրպագուներն այն բանից հետո, երբ զույգին նկատել են Լոս Անջելեսի Giorgio Baldi ամերիկյան հայտնի ռեստորանից դուրս գալուց։

Արտիստները հաստատությունում մի քանի ժամ են անցկացրել, իսկ հետո, թաքնվելով պապարացիներից, նստել են իրենց մեքենաներն ու հեռացել։ Դատելով 46-ամյա Ջոլիի արտաքին տեսքից՝ անփոփոխ սեւ զգեստն ու բեժ թրենչ, նա չի ձգտել իր 31-ամյա ուղեկցին նվաճել հագուստով։

Ըստ իրազեկ աղբյուրների՝ ռեփերը որոշել է ընդլայնել գործունեության դաշտը եւ հայտնվել մեծ կինոյում։ Նա արդեն նկարահանվել է HBO-ի սերիալում, ինչպես նաեւ երաժիշտը զբաղվում է ռեժիսուրայով։ ԱՄՆ-ում ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ ենթադրում են, որ հանդիպումը գործնական բնույթ է կրել. դերասանուհու հետ նա, հավանաբար, քննարկել է Հոլիվուդում առաջխաղացման հնարավորությունը:

Նրանք, ովքեր հակված են հանդիպման ռոմանտիկ բնույթ ունենալու վարկածին, վստահ են, որ Ջոլին հաջողությամբ վերապրել է Բրեդ Փիթից բաժանումը եւ այժմ պատրաստ է նոր հարաբերությունների համար:

Արտիստուհին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացը սկսել է 2016 թվականին՝ 12 տարվա հարաբերություններից հետո։

Աղբյուրը՝ 5канал

 



© NEWS.am STYLE