«Խաղաղություն»․ Քրիստինե Պեպելյանի եւ որդու նոր լուսանկարը

21:49   3 հուլիսի, 2021

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն, ով այս ընթացքում բնակվում է ԱՄՆ-ում, ընտանեկան կադրեր է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում սիրված երգչուհին պատկերված է որդու՝ Արեգի հետ, թեեւ փոքրիկի դեմքը չի երեւում։ Մայր ու որդի կերպարանք են ընդունել եկեղեցում։  Երգչուհին ամառային զգեստ է կրում, նրա մազերը հավաքված են։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Խաղաղություն»։

Ավելի վաղ իր ծննդյան օրվա առիթով Քրիստինե Պելելյանը ձայնագրություն էր հրապարակել, որում նրա որդին՝ Արեգը, առաջին բանաստեղծությունն էր արտասանում։ «Քեզ գրկելու համար միայն արժեր ծնվել, տղաս....Դու իմ իմ սեր, իմ խիղճ, իմ Արեգ արեգակ»,- հրապարակումը ջերմ մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE