«Դու իմ անքուն գիշերներում ես․․․ Արցախ»․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը՝ Սուրբ Ղազանչեցոցի ֆոնին

11:37   4 հուլիսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ֆոնին։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանրյուր ինֆորմացիա հասանելի է մաիյն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ տաբատ, սպիտակ վերնազգեստ։ Հրապարակմանը կից Իննան գրել է․ «Դու իմ անքուն գիշերներում ես․․․ Արցախ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին պատկերված էր հին ավտոբուսի մեջ։ Նա կրում էր սպիտակ շապիկ, մուգ գույնի զուգագուլպաներ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ ոտքերը։ Իննայի մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Իննան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին դրական խոսքեր հղել․ «Կրակոտ աղջիկ», «տարբերվող», «անիրական»։

Լուսանկարները՝ @theeiconn, @tyom_akop



© NEWS.am STYLE