Louis Vuitton-ը գնորդներին զայրացրել է նորաձեւ նկարահանման համար հերոսների անհեթեթ ընտրությամբ

23:17   3 հուլիսի, 2021

Հայտնի բլոգերները դարձել են Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավի հերոսուհիները եւ սոցցանցերում քննադատության են արժանացել: Համապատասխան գրառումներ են հայտնվել Instagram-ում։

Հայտնի է, որ լյուքսային բրենդի կոշիկների նոր հավաքածուի թողարկմանը նվիրված ֆոտոշարքին մասնակցել են ամերիկյան ինֆլուենսերներ Չարլի Դամելիոն (Charli Damelio) եւ Էմմա Չեմբերլեյնը (Emma Chamberlain): Աղջիկները նկարահանվել են հողաթափերով, որոնց վրա պատկերված է ապրանքանիշի անվանումը, ինչպես նաեւ տարբեր մոդելների սպորտային կոշիկներով՝ նորաձեւ տան մոնոգրամայով:

Լյուքսային բրենդի գնորդներին զայրացրել է մոդելների անհեթեթ ընտրությունը, ինչի մասին նրանք սկսել են գրել Instagram-ում հրապարակված լուսանկարների եւ տեսահոլովակների ներքո: «Ինչու՞ են հրավիրել մանկահասակ բլոգերներին», «Կան բազմաթիվ մոդելներ, որոնք ավելի արժանի այս համագործակցությունը», «Սարսափելի կադրեր», «Այնպիսի տպավորություն է, որ մասս-մարկետի նկարահանումներ են, այլ ոչ թե լյուքսային նորաձեւության տան», «Հերոսների անտրամաբանական ընտրություն», — իրենց վրդովմունքն են արտահայտել օգտատերերը։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE