Բրիթնի Սփիրսի հայրը նրան ճարպոտ փողոցային է անվանել եւ սպառնացել խլել երեխաներին

13:06   4 հուլիսի, 2021

Բրիթնի Սփիրսի դատական էպոպեան սեփական հոր դեմ դեռեւս դադարի փուլում է․ կողմերը պատրաստվում են նոր նիստերին: Սակայն երգչուհու եւ խնամակալի միջեւ աբյուզիվ հարաբերությունների մանրամասները շարունակում են ներկայանալ աշխարհին։ Այս անգամ ցնցող պատմություններ է պատմել Ժակլին Բաթչերի ընտանիքի վաղեմի ընկերուհին։ Անկեղծ հարցազրույցի ժամանակ կինը պատմել է, որ Սփիրսը դստերը ճարպոտ պոռնիկ է անվանել եւ սպառնացել է թույլ չտալ մոտենալ երեխաներին՝ սարսափելի մայր համարելով:

«Ջեյմին ասել է․ «Սիրելիս․․․», եւ ես մտածում էի, որ նա կշարունակի. «Մենք քեզ շատ ենք սիրում, սակայն քեզ օգնություն է հարկավոր»։ Բայց նա ասաց. «Դուք ճարպոտ ես։ Հայրիկը քեզ նստեցնելու է դիետայի վրա եւ ստիպելու է զբաղվել մարզչի հետ, դու կրկին կվերադառնաս լավ մարզավիճակի։ Տեսնու՞մ ես այն հեռուստացույցը։ Գիտես, թե ինչի մասին են խոսելու ութ շաբաթ անց  Այնտեղ քեզ ցույց կտան եւ կասեն, որ դու վերադարձել ես», - պատմել է Ժակլին Բատչերը։

Մի քանի շաբաթ շարունակ, Ժակլինի խոսքով, Ջեյմին շարունակել է ճնշում գործադրել Բրիթնիի վրա․ «Նա ամեն ինչ ասում էր երգչուհու երեսին։ Ասում էր, որ նա պոռնիկ է եւ սարսափելի մայր»։ Հայր Սփիրսը խոստացել է, որ այլեւս որդիներին չի տեսնի, եթե չլսի իրեն։ Եվ Բրիթնին անում էր այն ամենը, ինչ նրան ասում էին, որ դա թույլ չտան։

Աղբյուրը՝ Super.ru



© NEWS.am STYLE