Լուրերը հաստատվեցին. Զենդայան եւ Թոմ Հոլանդը հանդիպում են

14:18   4 հուլիսի, 2021

24-ամյա Զենդայան եւ 25-ամյա Թոմ Հոլլանդը հանդիպում են. պապարացիները աստղերին նկատել են մեքենայում համբուրվելիս։

Մեզ այդ լուսանկարներն ու տեսանյութերն առայժմ հասանելի չեն, սակայն արտասահմանյան որոշ պարբերականներ արդեն հրապարակել են դրանք։ Լուսանկարներում երեւում են սիրահարները, նրանց հայացքները, որոնք ուղղված են միմյանց, արտահայտում են վառ զգացմունքներ: Լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնելիս որոշ լրագրողների հաջողվել է «բռնացնել» այն պահը, երբ Թոմը շոյել է Զենդայայի կզակն ու համբուրել է։

Ավելի վաղ նրանց տեսել են Լոս Անջելեսի Սիլվեր Լեյքի շրջանում, որտեղ բնակվում է «էյֆորիա» սերիալի աստղ Քլեր Սթորմերի մայրը:

Աստղերի սիրավեպի մասին լուրերը սկսել են շրջանառվել դեռեւս 2017 թվականից։ Այդ ժամանակ Թոմն ու Զենդայան միասին նկարահանվել են «Սարդ-մարդը․ վերադարձ տուն» ֆիլմում։ Երկրպագուները սկսել են ենթադրել, որ զույգը ոչ միայն աշխատանքային հարաբերություններ ունի։

Նրանք ընկերացել են եւ սկսել հանդիպել մի քանի ամիս առաջ։ Երկուսն էլ հրաշալի մարդիկ են։ Հիանալի է, որ նրանք միասին են», - այդ ժամանակ պատմել է E! պարբերականի աղբյուրներից մեկը։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE