«Ծնունդդ շնորհավոր, իմ Ռոբ»․ Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի որդին 1 տարեկան է (վիդեո)

12:36   4 հուլիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ որդու՝ Ռոբերտի հետ։ Այսօր հայտնի ծնողների որդու ծննդյան օրն է։ Նա դարձավ մեկ տարեկան։

View this post on Instagram

A post shared by Arpi Gabrielyan (@arpigabriela)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհու ձեռքին տորթ է, որի վրա 1 թվով մոմ է։ Միհրանը ջերմ գրկել է փոքրիկին, ծնողները մեղմ համնուրում են նրան։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկն անգլերեն լեզվով գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ Ռոբ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր ուսը բաց, մարմնագույն երեկոյան զգեստ։ Նրա մազերն արձակված էին, վառ շպարով էր։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում էին մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Բեմն այն վայրն է, որտեղ ես ինձ առավել հարմարավետ եմ զգում, եւ ես միշտ կարոտում եմ այն…»։



© NEWS.am STYLE