«Երբեք գույներն ինձ այսքան չեն գրավել, ինչպես հիմա։ Պատճառը համոզված եմ` վերջին տարիների ոչ գունավոր իրականությունն է...»․ Արեւիկ Ուդումյան

13:44   4 հուլիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում ներկայացել է ամառային հայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Արեւիկը կրում է կանաչ երանգի, երկարափեշ ամառային զգեստ, ցածրակրունկներ։ Նրա մազերը հավաքված են, նախընտրել է նվազագույն շպար։ Երկու երեխաների մայրիկի կերպարն ամբողջացնում է արեւի պատկերով կախազարդը։ Հրապարակմանը կից Արեւիկը գրել է․

«Երբեք հասուն կյանքում գույներն ինձ այսքան չեն գրավել ինչպես հիմա։ Պատճառը համոզված եմ` վերջին տարիների ոչ գունավոր իրականությունն է... Բարի լույս: Թող խաղաղ լինի աշխարհն ու մենք և «հանգստյան օր», «կիրակի», «ամառ» բառերն իրենց նշանակությանը համապատասխանեն կրկին։ Սեր բոլորին»։

Օրերս տեղադրված կադրում Արեւիկը մեղմ գրկել էր դստերը։ Նա կրում էր ամառային սեւ զգեստ, լայնեզր ոճային գլխարկ։ Արեւիկի մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից երկու երեխաների մայրիկը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE