«Ձեզ ծովի ալիքների չափ սեր եմ ուղարկում ...»․ Անահիտ Կիրակոսյանի լողափնյա լուսանկարը

15:46   4 հուլիսի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ հանգստի է մեկնել, որտեղից պարբերաբար կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։

Ինստագրամյան էջում հրապարակված նոր կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել լողափին։ Նա կրում է կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Անահիտի մազերն արձակված են, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում են ականջօղերը։ «Ձեզ ծովի ալիքների չափ սեր եմ ուղարկում ...», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ էր պատկերված։ «Ջերմություն եմ ուղարկում բոլորիդ»,- հրապարակումը մակագրել էր Անահիտը։ Հետեւորդները մեկնաբանություններում զույգին հաճոյախոսություններ էին արել․ «Շատ եմ սիրում ձեզ շատ գեղեցիկ զույգ եք»։   



© NEWS.am STYLE