17:48 4 հուլիսի, 2021Դերասանուհի Աննա Դովլաթյանը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է նրա եւ դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը՝ Կարինան։ Այսօր փոքրիկի տարեդարձն է։
View this post on Instagram
Իր միկրոբլոգում հրապարակված հոլովակում զետեղված են հաճելի ու քնքուշ պահեր՝ Կարինայի ծնունդից սկսած։ Ընտանեկան ջերմ կադրերին կից Աննան գրել է․
«Ծնունդդ շնորհավոր, իմ Կարինա։ Եթե քեզ վրձնով նկարեի, կնկարեի հենց այնպիսին, ինչպիսին, որ կաս։ Աստված ինձ իմ երազած բալիկին պարգեւեց ու չափից շատ շռայլ գտնվեց»։

Ավելի վաղ դերասանուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում պատկերված էին Աննայի ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, ինչպես նաեւ նրանց դուստրը․ զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել ընտանիքին․ «Ձեր փոքրիկը պարզապես հրաշք է», «գեղեցկուհի», «Համով Կարինա»։