«Գեղեցիկը գեղեցկության մեջ»․ Մարինկա Խաչատրյանը՝ բնության գրկում

18:47   4 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր հոլովակ է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

View this post on Instagram

A post shared by Մարինկա Խաչատրյան (@marinka_khachatryan_official_)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին բնության գրկում է։ Մարինկան կրում է ջինսե տաբատ, երկար վերնազգեստ։ Նրա մազերն արձակված են։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին հեշթեգերում նշել է վայելիր բառը։ Երկրպագուները բազում դրական խոսքեր են հղել՝ գրելով․ «Գեղեցիկը գեղեցկության մեջ», «Հրաշք աղջիկը հրաշք վայրում...», «Հիասքանչ», «Ներդաշնակ»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր կապույտ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Պատահականների շարքից»,- հրապարակումը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE