20:39 4 հուլիսի, 2021Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Մոսկվա քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք նրա արած նշումից։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել ուսերը բաց շքեղ զգեստով, ինչը համադրել է բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, երեկոյան շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել օդանավակայանում։ Նա կրում էր ամառային բլուզ։ Նախընտրել էր նվազագույն շպար, իսկ վարսերն արձակել էր։ Հրապարակումը Սիլվա Հակոբյանը չէր մեկնաբանել։