22:41 4 հուլիսի, 2021Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում դերասանուհին կրում է սեւ հագուստ․ ուստ բաց տոպ, գոտկատեղը բարձր տաբատ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր Դուբայում։ Դերասանուհին սպիտակ հագուստ է րկրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Մարիամ Ալեքսանյանն արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել նրան․ «Տարբերվող»։