Քենդալ Ջեները դարձել է ոսկերչական բրենդի նոր դեմքը

23:07   4 հուլիսի, 2021

Քենդալ Ջեները Սան Տրոպե է մեկնել Messika ոսկերչական բրենդի գովազդային արշավի նկարահանումներին մասնակցելու համար։ Ավելի վաղ բրենդը համագործակցել էր Ջիջի Հադիդի հետ, որը վերջերս որոշել էր հեռանալ մոդելային կարիերայից։

Ջեները նկարահանումներին ներկայացել է վառ կապույտ երանգի, լատեքսե կրոպ-տոպով եւ բարձր գոտկատեղով սեւ գույնի վարտիքով, ինչպես նաեւ նույն երանգի հիդրոկոստյումով:

Հուսով ենք, որ Քենդալը շուտով կհայտարարի Messika-ի հետ համագործակցության մասին։ Մոդելի կերպարները խոստանում են, որ ադամանդներն ավելի վառ են փայլելու։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE