Դատական նիստին նախորդող օրը Բրիթնի Սփիրսը փրկարար ծառայություն է զանգել

11:38   5 հուլիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր նկատմամբ հոր խնամակալության գործով դատական նիստի նախօրեին 911 փրկարար ծառայություն է զանգել։ Այդ մասին հայտնում է New Yorker-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Սփիրսը հայտնել է խնամակալությունը չարաշահելու մասին։ Դրանից հետո երգչուհու թիմի անդամները սկսել են միմյանց հաղորդագրություններ ուղարկել։ Նրանք անհանգստացրել է, թե ինչ կարող է երգչուհին ասել է հաջորդ օրը, եւ նրանք քննարկել են, թե ինչպես պատրաստվել, եթե նա դուրս գա իրենց վերահսկողությունից։ Ոստիկանությունը հաստատել է զանգի փաստը, սակայն փակել է խոսակցության ձայնագրության հասանելիությունը՝ վկայակոչելով, որ հետաքննությունը դեռ շարունակվում է։

Ավելի վաղ Բրիթնի Սփիրսը դատական նիստի ընթացքում պահանջել է իրեն ազատել հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալությունից, որը սկսվել է 2008թ․-ից։ Սփիրսը նշել է, որ չի ղեկավարում իր կյանքը եւ մտադիր է վերադարձնել իրավունքները։ Երգչուհին խնամակալությունը վիրավորական էր համարել եւ քննադատել է հորն ու բոլորին, ովքեր առնչակից են նրան։

Դատարանը մերժել է երգչուհու պահանջը։ Գործի նյութերում նշվում է, որ դատարանը Բրիթնի Սփթիրսին «գրեթե անընդունակ է ճանաչել ղեկավարել իր ֆինանսական ռեսուրսները կամ դիմակայել խարդախությանը կամ անպատշաճ ազդեցությանը»։ Սակայն երգչուհին կարող է հետագա դիմումներ ներկայացնել։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE