10:11 5 հուլիսի, 2021Երգչուհի Մաքսիմի (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) PR մենեջերը՝ Յանա Բոգուշեւսակայան, Instagram-յան էջում մեկնաբանել է երգչուհու բուժման վրա «միլիոններ ծախսելու մասին» լուրը, որն ավելի վաղ տարածվել էր լրատվամիջոցներում։
«Դա սուտ է։ Մարինան մասնավոր կլինիկայում չէ միլիոնավոր գումարի դիմաց»,- գրել է Բոգուշեւսկայան։
View this post on Instagram
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ երգչուհին գտնվում է թանկարժեք կլինիկայում։
Երգչուհու վիճակը, որն արդեն երկու շաբաթ է՝ արհեստական կոմայի վիճակում է, առայժմ չի փոխվել։
Մաքսիմը հոսպիտալացման մասին հայտնել է հունիսի 15-ին, նրա մոտ առկա է պնեւմոնիա, իսկ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է։ Հունիսի 19-ին հայտնի է դարձել, որ արտիստին արհեստական կոմայի մեջ են գցել եւ միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին։