Գվեն Սթեֆանին եւ Բլեյք Շելթոնն ամուսնացել են

15:17   5 հուլիսի, 2021

Բլեյք Շելթոնն ու Գվեն Սթեֆանին հուլիսի 3-ին ամուսնացել են Օկլահոմայում գտնվող Բլեյքի ռանչոյում։

Page Six-ի տրամադրության տակ հայտնված լուսանկարներում ցուցադրված է զարդարանքը, որը դրված է եղել Բլեյքի ռանչոյի մատուռի շուրջ։ Նշվում է, որ նկատել են նաեւ հյուրերին, այդ թվում Գվենի ծնողներին, որոնք ժամանել են՝ մասնակցելու մասնավոր արարողությանը։  

Հարսանիքի մասին լուրը չի զարմացրել երկրպագուներին, քանի որ մի քանի օր առաջ լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ երաժիշտները Օկլահոմայում ամուսնության թույլտվություն են ստացել՝ մտադրություն ունենալով ամուսնանալ հուլիսի 4-ից առաջ։

45-ամյա Բլեյքն ու 51-ամյա Գվենը սկսել են հանդիպել 2015թ․-ից, երբ «NBC» ալիքում «Ձայնը» նախագծի մարզիչներ են եղել։ Երկուսն էլ ամուսնալուծված էին, Բլեյքը՝ Միրանդա Լամբերտից, Գվենը՝ Գեւին Ռոսդեյլից։ Զույգը նշանադրության մասին հայտնել է 2020թ․-ի սեպտեմբերին։ 

 

 



© NEWS.am STYLE