13:39 5 հուլիսի, 2021Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի ընտանիքն 8 տարեկան է։

Երկու երեխաների մայրիկն այդ առիթով ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։ «8 տարեկան ընտանիք։ Իմ կյանքի ընկեր»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Մարտին Մկրտչյանը մեկնաբանություններում նախ կատակել է՝ գրելով․ «Շատ սիրուն զույգ եք, Ռիփ ջան», «բախտավոր լինեք»։ Ապա երգիչը սեր է խոստովանել կնոջը․ «Սիրում եմ քեզ»։

Զույգն, ի դեպ, հունիսին երկրորդ անգամ է ծնող դարձել։ Ծնվել է նրանց որդին, որին Մարտինն ու Հռիփսիմեն տվել են Ռոբերտ անունը։ Երգչուհին ավելի վաղ ցույց էր տվել, թե ինչ է ավագ որդին՝ Լեոն, նվիրել եղբորը։ «Մամ ջան, իմ հարազատ եղբորը նվեր եմ առել՝ փափուկ խաղալիք։ Ռոբերտի մեծ ախպեր Լեո»,- բացիկի վրա գրել է երգչուհու ավագ որդին։ «Լեոյիս առաջին նվերն իր ապերիկին։ Գժվելիքս»,- գրել էր երգչուհին։