«Այս ամառ ցանկանում եմ գտնել մեկին, ում հետ կարող եմ լողալ ցանկացած ուղղութամբ». Իվետա Մուկուչյանը՝ լողազգեստով

16:35   5 հուլիսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է զբոսանավի վրա․ Իվետան լողազգեստ է կրում, հետաքրքիր վզնոցներ ու արեւային ակնոց։ «Այս ամառ ցանկանում եմ գտնել մեկին, ում հետ կարող եմ լողալ ցանկացած ուղղութամբ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ոճային կոստյում էր կրում։ Իվետան արձակել էր մազերը եւ շպարված չէր։ Երգչուհին պատկերված էր վարդերի փնջերի շրջապատում։ «Երջանիկ ես»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE