20:39 5 հուլիսի, 2021Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անելյան միջին երկարության, պուտավոր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են վառ վարդագույն բարձրակրունկները։ Հետեւորդները հիացել են դերասանուհու կերպարով ու բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Էլեգանտ, հրաշք»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Անելյան սպիտակ շրջազգեստ էր կրում ու տոպ։ Դերասանուհին դրանք համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Անելյան արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Նորմալ է ոչինչ չզգալ»,- մեկնաբանություններում գրել էր մոդելը։